Կայացավ ֆինանսական առաջարկների բացման նիստը

27-08-2019

Օգոստոսի 26-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի ունեցավ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման տարվա շրջանակներում վերականգնվող ճանապարհների նախագծման և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի մասնակից կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Ներկա էին մրցութային հանձնաժողովի անդամները, հայտ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ավելի վաղ մրցութային հանձնաժողովի կողմից կատարվել էր տեխնիկական առաջարկների գնահատում, և գնահատման արդյունքում անցումային նվազագույն 75 միավոր շեմը հաղթահարած կազմակերպությունները հրավիրվել էին ֆինանսական առաջարկների բացմանը։

Գնահատումը ամփոփելուց հետո մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված կազմակերպությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների։

Տեղեկացնենք, որ նշված մրցույթի արդյունքում նախատեսվում է պատվիրել նախագծային աշխատանքների փաթեթ, որը ներառում է կենսական նշանակության 9 ճանապարհի վերականգնում։