Մեկնարկել է ճանապարհային անվտանգության և սև կետերի մոնիթորինգի վերաբերյալ դասընթացը

27-08-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կազմակերպմամբ այսօր մեկնարկել է ճանապարհային անվտանգության և սև կետերի մոնիթորինգի վերաբերյալ քառօրյա դասընթացը։ Այն անցկացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Մասնակցում են Ճանապարհային դեպարտամենտի‚ ՀՀ ՏԿԵՆ‚ ՀՀ ՆԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
 
Դասընթացի նպատակն է զարգացնել և ընդլայնել համապատասխան մարմինների, շահագրգիռ կողմերի կարողությունները ճանապարհային անվտանգության և սև կետերի մոնիթորինգի ոլորտներում։ Դասընթացը վարում է միջազգային փորձագետ Վալտեր Վիտին։ Միջազգային բազմամյա փորձով մասնագետը երկար տարիներ գործունեություն է ծավալում Հայաստանում և ունի մեծ փորձառություն մեր երկրում ճանապարհների շինարարության‚ անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ ողջունելով ներկաներին‚ նշեց‚ որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք դասընթացներ‚ և սա վերջին սեմինարն է։ Նա ընդգծեց‚ որ դասընթացի թեման՝ ճանապարհային անվտանգություն‚ խիստ արդիական է։ «Մենք ընտրել ենք ճանապարհային անվտանգության‚ սև կետերի մոնիթորինգի և վթարների կանխարգելման օրակարգը և համոզված ենք‚ որ այս չորս օրերի հանդիպումները մասնագիտական նոր գիտելիքներ կհաղորդեն մասնակիցներին‚ որոնք հետագայում կկիրառվեն նրանց աշխատանքային գործընթացներում»,- ասաց պարոն Զուլալյանը։
 
Չորս օրերի ընթացքում սեմինարի մասնակիցները կքննարկեն ճանապարհների և անվտանգության կառավարման ընդհանուր սկզբունքները‚ ճանապարհային անվտանգության գործոնները‚ վթարների պատճառները‚ ճանապարհային անվտանգության գործիքները‚ սև կետերի (վթարավտանգ կետերի) կառավարման գուրծընթացները, միջազգային փորձը։ Կկազմակերպվի նաև այցելություն Մ-4‚ Երևան-Սևան ճանապարհ‚ որտեղ կանցկացվեն պրակտիկ պարապմունքներ։

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին