Հանդիպում՝ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ
27-08-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Արկադի Չերչինյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ սերտ գործակցությունը նպաստում է ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ներկայացրել են այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները` նշելով, որ շինտեղամասերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում աշխատում է մոտ 640 մարդ, ներգրավված է 230 միավոր շինտեխնիկա։
Կողմերն անդրադարձել են նաև Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթին։ Նշվել է, որ օգոստոսի 22-ին բացվել են մրցութային հայտերը, ներկայացված փաստաթղթերն այժմ գնահատման փուլում են։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին