Ալավերդի քաղաքի երկու կամուրջները կվերականգնվեն Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում

27-09-2019

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են  և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը:

Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։

 

 

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին