Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

27-09-2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ  երկարաձգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարված Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի շրջանակներում հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հոտկտեմբերի 24-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս:

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ-երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին