Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթին դիմած ընկերությունների տեխնիկական առաջարկները

27-10-2020

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում հայտարարված Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման որակի և գնի վրա հիմնված միջազգային բաց մրցույթի առաջին փուլի գնահատման արդյունքներով կարճ ցուցակ անցած կազմակերպությունների տեխնիկական  առաջարկների բացման նիստը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ և առաջարկություններ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ընթացակարգն իրականացվում է երեք փուլով։ Ներկայացված 12 հետաքրքրվածության հայտերից կարճ ցուցակ են ընդգրկվել 8 ընկերություններ‚ որոնցից տեխնիկական և ֆինանսական առաջարկներ են ներկայացրել 4-ը։

Հանձնաժողովն առաջին փուլում կգնահատի ներկայացված տեխնիկական առաջարկները։ Այն ընկերությունները‚ որոնց տեխնիկական առաջարկները կստանան բավարար միավորներ‚ կանցնեն մրցույթի հաջորդ փուլ‚ և կգնահատվեն վերջիններիս ներկայացրած ֆինանսական առաջարկները։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին