Կանցկացվի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ՇՄՍԱԳ հաշվետվությանը նվիրված հանրային քննարկում

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը (Ծրագիր), որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բաղկացուցիչ մասն է և ֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից։
Ծրագրի համար միջազգային խորհրդատուների կողմից մշակվել է Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվության փաթեթ, ինչը 2023 թվականի հուլիսի 21-ից 120 օրով հրապարակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կայքում (armroad.am)։
Հանրային հրապարակման ընթացքում նախատեսվում է Ծրագրի ազդակիր համայնքների բնակչությանը ներկայացնել ՇՄՍԱԳ հաշվետվության մեջ ներառված հիմնական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները և օգուտները։
Այդ նպատակով, հրավիրում ենք շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցել հանրային խորհրդակցություններին՝ հետևյալ ժամանակացույցով։
№ |
Խորհրդակցության անցկացման վայրը |
Ամսաթիվը |
Ժամը |
Խորհրդակցության թեմա |
1. 1 |
Քաջարանի համայնքապետարան (ակնկալվում է, որ կհրավիրվեն նաև Լեռնաձոր և Զագիկավան գյուղերի բնակիչները) |
02.11.2023 |
14.00 |
Ընդհանուր ներկայացում՝ ՇՄՍԱԳ արդյունքում հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տնային կենդանիների անցուղիներ, աղմուկ, թրթռում, մշակութային ժառանգություն, այլ օգուտներ) |
2. 2 |
Գեղիի վարչական ղեկավարի նստավայր (ակնկալվում է, որ կհրավիրվեն նաև Գետիշեն և Նոր Աստղաբերդ գյուղերի բնակիչները) |
02.11.2023 |
16.30 |
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին