Հիմնանորոգվում է Երնջատափը շրջանցող ճանապարհը
27-10-2023
Հիմնանորոգվում է Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ34+800 հատվածը՝ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղը շրջանցող ճանապարհը։ 1,3կմ ճանապարհին հողային աշխատանքներն ավարտվել են‚ կառուցվել են մայթեր‚ մեկնարկել է ասֆալտապատումը‚ իրականացվել են նաև այլ աշխատանքներ։
Ճանապարհը կարևոր նշանակություն ունի գյուղի համար‚ քանի որ այն թույլ է տալիս շրջանցել բնակավայրը և բեռնատարների երթևեկը դուրս բերել գյուղից։
Շինարարությունը կատարում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն։ Աշխղեկ Ալբերտ Թոփչյանը տեղեկացնում է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ գրեթե անանցանելի էր։ Հիմնանորոգման շրջանակում տեղադրվել է ավազակոպճային շերտ՝ 10սմ‚ C-5 խճավազային խառնուրդ՝ 20սմ‚ նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Աշխղեկը նաև նշում է‚ որ աշխատանքների տարբեր փուլերում իրականացվում են լաբորատոր ստուգումներ՝ կատարված շինարարության որակը գնահատելու նպատակով։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Ինժիներինգ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Շամբի ջրամբարի պատվար տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ
12-02-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
12-02-2026Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։
Կարդալ ավելին