Սանահին կայարան 42 հասցեի օտարված շենքի բնակիչները գոհ են փոխհատուցումից
Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան 42 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն օտարվել է։ Փոխհատուցում են ստացել բոլոր 9 բնակարանների սեփականատերերը։ Շենքը կառուցված էր ճանապարհի անմիջապես հարևանությամբ‚ և եղել են դեպքեր‚ երբ մեքենաները մխրճվել են շինության մեջ՝ սպառնալով բնակիչների անվտանգությանը։ Շենքը վթարային էր՝ կենցաղային անհարմար պայմաններով։ Բնակարանները չունեին սանհանգույց ու լոգարան‚ դրանք ընդհանուր էին և գտնվում էին բակում։ Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը Սանահին կայարան 42 հասցեում բնակվող մարդկանց հնարավորություն տվեց բարելավել իրենց բնակարանային պայմանները։
Օտարված շենքի բնակիչները նշում են‚ որ գոհ են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փոխհատուցումից‚ Մ6-ի հիմնանորոգումը փրկություն էր իրենց համար‚ կարողացել են այլ բնակարաններ ձեռք բերել և ազատվել կենցաղային տարրական պայմաններից զուրկ օթևանից։ Շենքի բնակչուհի Էլիչկա Ֆիդանյանն ընդգծում է. «Փոխհատուցում ստանալով՝ ես իմ բնակարանային խնդիրները լուծել եմ։ Ինչ էլ տվել են‚ ապրեն։ Ավելի լավ պայմաններում ենք այժմ բնակվում»։
Նշենք‚ որ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին՝ մոտ 38.5 կմ հատվածը հիմնանորոգվել է‚ այժմ ընթացքի մեջ են երկրորդ հատվածի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում մինչ օրս օտարվել է 391 հող‚ որոնց սեփականատերերը ստացել են համապատասխան փոխհատուցումներ։ Նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Այստեղ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրն իրականացվում է ազգային օրենսդրության պահանջների և Ասիական զարգացման բանկի անվտանգության մեխանիզմների քաղաքականության սկզբունքների համադրված կիրառմամբ։ Որդեգրված սկզբունքներից է, որ ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության ենթակա անձանց կենսամակարդակը բարելավվի կամ առնվազն վերականգնվի այն մակարդակով, ինչպիսին էր մինչև ծրագրի իրականացումը:
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին