Ապամոնտաժվում են Բագրատաշենի նոր կամրջի շինարարության նպատակով օտարման գոտում տեղակայված շինություններն ու կառուցվածքները

27-11-2020
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում ապամոնտաժվում են կամրջի շինարարության նպատակով օտարման գոտու սահմաններում տեղակայված շինություններն ու կառուցվածքները։
Հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա շինությունների և կառուցվածքների ապամոնտաժումից հետո կմեկնարկի Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի շինարարությունը։
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։ Կամուրջն ունենալու է մոտ 200 մետր երկարություն‚ չորս երթևեկելի գոտի, ինչն ավելի դյուրին կդարձնի երկու երկրների բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները‚ կբարձրացնի սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով:
Կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառուն իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունն է‚ կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպությունը։
Շինությունների ու կառուցվածքների ապամոնտաժումը կատարվում է կապալառուի՝ Tunnel Sadd Ariana ընկերության կողմից։
Վերջին նորությունները
Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ
31-01-2023Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Կարդալ ավելինԱվարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ ճանապարհի 8.7կմ երկարությամբ 2 հատվածների հիմնանորոգումը
30-01-20238.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։
Կարդալ ավելինՃանապարհներին կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ
27-01-2023Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հետադարձ կապը քաղաքացիների հետ։
Կարդալ ավելին