Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023
Ավարտվել են Հ-76, /Մ-5/ - Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ2+050 հատվածի միջին նորոգման աշխատանքները։
Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով: Տարոնիկ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշեց‚ որ մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր անբարեկարգ վիճակում‚ վերջին անգամ նորոգվել էր մի քանի տասնամյակ առաջ։ Մոտ 2կմ այս հատվածի միջին նորոգման աշխատանքներից հետո արդեն ունենք դեպի Մեծամորի թանգարան տանող ամբողջովին բարեկարգ ճանապարհ։ Հիշեցնենք‚ որ ճանապարհի մյուս հատվածի՝ 4.1կմ երկարությամբ‚ հիմնանորոգումն իրականացվել էր 2019 թվականին‚ իսկ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի 1,143կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցումը։
Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից. արգելոց-թանգարանն իր նշանակությամբ բացառիկ է և զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում։
Շինարարն էլ իր կողմից հավաստիացրեց‚ որ նորոգված ճանապարհը երկար կծառայի բնակչությանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին