Ավարտվել է Մ-11-Ախպրաձոր մոտ 16.3կմ երկարությամբ 2 ճանապարհահատվածների վերականգնումը
27-12-2021
Ավարտվել են Մ-11-Ախպրաձոր մոտ 16.3կմ (հիմնական ճանապարհ և իջատեղեր) ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածները գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, որոնց միջոցով Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր համայնքները կապվում են միմյանց և միջպետական Մ-11 (Մարտունի-Վարդենիս) ավտոճանապարհի հետ: Շինաշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Վերականգնված ճանապարհի երթևեկելի մասի 3.1կմ-ն ավազակոպճային ծածկով է, իսկ 13.2կմ-ն՝ ասֆալտբետոնե ծածկով։
Ճանապարհի մոտ 1.7կմ-ն անցնում է Լճավան համայնքով, այն խորհրդային տարիներից ի վեր չէր նորոգվել։ Լճավանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Գևորգյանը նշում է, որ հիմնական ճանապարհից գյուղը մոտ 7կմ հեռավորության վրա է գտնվում։ Նախկինում չէին կարողանում վաճառել գյուղմթերքները, այսօր արդեն մեքենաները հասնում են իրենց բնակավայր, ապրանքաշրջանառությունը մեծացել է։ Ճանապարհի նորոգմամբ լուծվել են նաև բազմաթիվ այլ խնդիրներ։ Ճանապարհաշինական աշխատանքներից էլ գոհ են։ Ըստ պարոն Գևորգյանի՝ շինարարներն ամեն մի մանրուքի ուշադրություն էին դարձնում, սրտացավորեն կատարում իրենց գործը։
Շինարարը վերականգնել է նաև ջրահեռացման համակարգը, կառուցել մայթեր, իջատեղեր, մուտքեր, կողնակներ և այլն։
Աշխատանքները կատարվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորել են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին