Մ-2-Նորավան ճանապարհահատվածում կատարվել են երթևեկելի մասի ամրացման աշխատանքներ
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2021 թվականին վերականգնված Մ-2-Նորավան ճանապարհահատվածում 2022թ. կատարվել են երթևեկելի մասի ամրացման աշխատանքներ։ Մոտ 4.3կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա տեղադրվել է լրացուցիչ 5սմ ասֆալտբետոնե շերտ։
Նշենք, որ Մ-2-Նորավանով է Լծեն-Տաթև վերակառուցված ավտոճանապարհը միանում Տաթև-Աղվանի ճանապարհին, ուստի կանխատեսվում է դեպի Նորավան բեռնատար մեքենաների հոսք։ Հաշվի առնելով այս ուղղությամբ երթևեկության ինտենսիվության հնարավոր մեծացումը՝ կատարվել է Մ-2-Նորավան հատվածի երթևեկելի մասի ամրացում։
Նույն ծրագրի շրջանակներում նորոգվել են նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական կողմի արձակած արկի հետևանքով Նորավան տանող ճանապարհի վնասված հատվածներն ու մետաղյա արգելապատնեշները։
Վերոնշյալ աշխատանքները կատարվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին