Կկատարվի Դեբեդի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում
27-12-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում «Գեոինֆո» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը, որպես տեխնիկական աջակցություն, դրամաշնորհ է հատկացրել, որի շրջանակներում հայաստանյան «Գեոինֆո» ՍՊ ընկերությունն առաջիկա ամիսներին կատարելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շրջակա միջավայրում կատարվող փոփոխությունները։ Ուսումնասիրության արդյունքում կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը, վեր կհանվեն գետին հարակից տարածքներում հնարավոր հեղեղման տեղամասերը։
Կատարված հետազոտություններն էլ հետագայում հաշվի կառնվեն Մ-6 միջպետական ճանապարհի՝ մայիսյան ջրհեղեղից տուժած հատվածների վերականգնման և խոցելի տեղամասերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս։
«Գեոինֆո» ՍՊԸ-ի մասնագետների հետ մեկնարկային հանդիպման ընթացքում Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են աշխատանքների կազմակերպման մեխանիզմները, աշխատանքային պլանը, հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը և այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին