Անցկացվեց գենդերային զգայունության բարձրացման թեմայով դասընթաց

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից անցկացվեց գենդերային զգայունության բարձրացման թեմայով դասընթաց։ Համաշխարհային բանկի փորձագետները և ՊՈԱԿ-ի աշխատակիցները քննարկեցին բանկի կողմից ճանապարհաշինական ծրագրերում հնարավոր բռնության, մասնավորապես գենդերային հիմքով բռնության խնդիրը։ Նշենք, որ ՀԲ աջակցությամբ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն իրականացնում է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը։
Համաշխարհային բանկն ունի մի շարք քաղաքականություններ, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական կառավարման, աշխատանքային իրավունքների վերաբերյալ։ Հաշվի առնելով տարբեր երկրներում ճանապարհաշինական ծրագրերի ընթացքում առաջացած ռիսկերը՝ բանկը իր քաղաքականություններին և ռիսկերի գնահատման գործիքներին ավելացրել է նաև գենդերային բռնության հիմքով ծրագրի գնահատումը։ Հայաստանը այս համատեքստում համարվում է որպես ցածր ռիսկայնության երկիր։ Այսուհանդերձ, բնակչության շահերից ելնելով՝ մշակվում են որոշակի վարքագծային կանոններ, որոնց պահպանումը ծրագրի իրականացման ընթացքում պարտադիր է կապալառուների, նրանց անձնակազմերի համար։
Դասընթացի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչներն անդրադարձել են բռնության թեմային, դրա տարատեսակներին, քննարկվել են բողոքների վերանայման մեխանիզմները, ինչպես նաև՝ մշակված վարքագծային կանոնները։ Բանկի ներկայացուցիչները պատասխանել են Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հարցերին։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին