Հսկայական ձնահյուսը փակել էր ճանապարհը
28-03-2022
Մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակվել է։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
Նշված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։
Նշենք, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։
Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում էր Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Ժամը 23.00 դրությամբ կատարված աշխատանքների շնորհիվ ճանապարհը բացվել է երթևեկության համար։
Վերջին նորությունները
Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր
05-03-2026Շինարարությունը թևակոխում է առավել ակտիվ փուլ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է շինաշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների թիմի աշխատանքը։
Կարդալ ավելինՀայտարարվել է Տ-3-77, Տ-3-42 (Մեծամոր)-Հ-12 ճանապարհի կմ0+000-կմ1+100 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման մրցույթ
04-03-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 9-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Տ-1-6, /Մ-1/ Ուջան-/Մ-1/ ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման մրցույթ
03-03-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 6-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին