Աշխատանքներ են տարվում ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ

28-06-2022

Ամեն օր հաղորդագրություններ ենք կարդում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) մասին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց մեծ մասը երթևեկության արագության գերազանցման հետևանք են։ Կարևոր է հիշել, որ արագության անգամ մեկ տոկոսով ավելացումը չորս տոկոսով բարձրացնում է մահացության ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։

Ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքներ է տանում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մասնավորապես, գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցով։ Ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհների շուրջ 40 վթարավտանգ կետերի վերացման ուղղությամբ՝ կատարելով ենթակառուցվածքների բարելավման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման աշխատանքներ։ Ծրագրի գործունեության 2 տարիների ընթացքում անվտանգության բարելավման աշխատանքներ են կատարվել 18 վթարավտանգ կետերում։ Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ճանապարհների ևս 3 վթարավտանգ  կետերի վերացման աշխատանքներն ընթացքում են։

Ճանապարհային դեպարտամենտում գործում է նաև ճանապարհների անվտանգության ծառայություն, որտեղ աշխատող անվտանգության ինժեներները վերլուծում են ՃՏՊ-ները, հայտնաբերում վթարավտանգ հատվածները, ուսումնասիրում են նորոգվող ճանապարհների նախագծերը, դիտարկում դրանցում առկա անվտանգության տարրերի համապատասխանությունը ճանապարհային անվտանգության նորմերին, ինչպես նաև կատարում են անվտանգության բարելավման միջոցառումներ։

Տարվող աշխատանքները նպատակ ունեն կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարների աճը։ Չնայած այս ամենին՝ ՃՏՊ-ների կանխման գործում մեծ տեղ ունի նաև վարորդների և հետիոտնի պատասխանատու վարքագիծը, երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքի սերմանումը և ազդանշանային համակարգի բարելավումը՝ որպես կյանքեր փրկելու և ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոց:

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին