Մեկնարկել է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածի հիմնանորոգումը

28-06-2023
Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։ 11.5կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա, խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքներ։ Շուրջ 3կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորում։ Տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
 
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին