Հիմնանորոգվում են Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ և Ավան-Խնուսիկ տեղական նշանակության ճանապարհները
28-07-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանն այցելել են Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհ, որի 9.5կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Կապալառու կազմակերպության աշխատակիցները, ներկայացնելով ընթացիկ շինարարությունը, նշել են, որ կատարվել է հողային աշխատանքների մոտ 40 տոկոսը, 1կմ տեղամասում տեղադրվել է ավազակոպճային շերտ, շուրջ 20 տեղադիրքերում իրականացվել են արհեստական կառուցվածքներ։ Լեռնարոտ գյուղում տեղադրվել են մոտ 100 գծամետր բազալտե եզրաքարեր, իրականացվել են գաբիոնային շարվածքներ և այլն։ Որոշ հատվածներում կատարվում է ճանապարհի լայնացում, ընթանում են հանույթի և լիցքի աշխատանքները։ Ճանապարհին նախատեսված է կառուցել նաև փոխհատում։
Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները եղան նաև Արագածոտնի մարզով անցնող Ավան-Խնուսիկ տեղական նշանակության ավտոճանապարհի 2.2կմ հատվածում, որը նույնպես հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այստեղ ընթացքի մեջ են հողային աշխատանքները։ Տեղի բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ ճանապարհը չէր հիմնանորոգվել, ու այժմ մեծ հեռանկարներ են կապում ճանապարհի նորոգման հետ։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին