Բագրատաշենի կամրջի նախագիծն ավարտական փուլում է
Օգոստոսի 27-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության միջազգային բիզնես զարգացման դեպարտամենտի գլխավոր մենեջեր Կեն Կիմի, նույն դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սեոկ Վուն Կիմի և կամրջի կառուցման աշխատանքային թիմի ղեկավար Յոունգվի Լիի հետ։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը կապող՝ «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունը կարևոր ծրագիր է երկու երկրների համար։ Նա ընդգծել է բոլոր կողմերի՝ կամրջի կառուցման պատվիրատուների (Հայաստանի և Վրաստանի կառավարություններ), կապալառուի և ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Տնօրենի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ իրենց կողմից կանեն հնարավորը՝ Soo-sung Engineering Co., Ltd-ին բոլոր հարցերում աջակցելու համար։
Կամրջի նախագիծն այժմ վերջնականացման փուլում է, և առաջիկայում կայանալիք բազմակողմ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է, որպեսզի հայկական, վրացական կողմերի մասնագետները, նախագծող-շինարարն ու ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն քննարկեն նախագիծը, անեն իրենց դիտարկումները, ճշգրտումները, ինչից հետո այն կհաստատվի և կուղարկվի փորձաքննության։ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է կամրջի շինարարությունը սկսել հնարավորինս շուտ, ուստի պետք է աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կամրջի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր։ Կորեացի գործընկերները տեղեկացրել են, որ Soo-sung Engineering Co., Ltd-ն, որ իր գրասենյակն ունի Թբիլիսիում, առաջիկայում գրասենյակ կբացի նաև Երևանում, ինչը կօգնի հետագայում գործընթացն արագ իրականացնելուն։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին