«Սինոհիդրո Քորփորեյշն»-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են կապալառուի մոբիլիզացիայի հետ կապված հարցեր

28-08-2020

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության` չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուայի‚ պայմանագրերի կառավարիչ Վեն Ժենգի‚ խորհրդատու Լիլիթ Համբարձումյանի հետ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ ծրագրի այլ պատասխանատուներ կապալառուի ներկայացուցիչների հետ քննարկել են կազմակերպության անձնակազմի մոբիլիզացիայի‚ Տրանշ-3-ում աշխատանքների առաջընթացի հետ կապված հարցեր։

COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ որոշակի խնդիրներ էին առաջացել կապալառուի մասնագետների՝ Հայաստան ժամանելու հետ կապված։ «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի ներկայացուցիչները նշեցին‚ որ առաջիկա օրերին կավարտվի անձնակազմի մոբիլիզացիան, ինչը թույլ կտա լիարժեք վերսկսել շինարարական աշխատանքները։

Նշենք‚ որ այս պահին Տրանշ-3-ի որոշակի հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ‚ ենթահիմքի տեղադրում և այլն։

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին