Մ6-ում քննարկվել է շինաշխատանքների առաջընթացը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանն այցելել են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների առաջընթացին։
Լոտ-1-ում‚ որն ընդգրկում է Թումանյան-«Սանահին» կայարան հատվածը‚ շինաշխատանքների տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի ներկայացուցիչները տեղեկացրին‚ որ հողային աշխատանքներն այդտեղ գրեթե ավարտվել են‚ իրականացվում է մոտ 700 մ հենապատի կառուցում։ Ճանապարհի մի հատվածը պատրաստ է պատվածքի կառուցման‚ կապալառու կազմակերպությունը սպասում է տեխհսկողի կողմից ճանապարհի հիմքի համար օգտագործվող նյութերի հաստատմանը‚ որպեսզի իրականացնեն հիմքի տեղադրում։ Քննարկվեցին նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման համար առաջարկվող լուծումներն ու դրանց հետ կապված խնդիրները։
Լոտ-2-ում՝ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում‚ նույնպես կառուցվում են հենապատեր‚ իրականացվում են ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ‚ Ալավերդու «Էնգելս» թաղամասում ուղղվում է ավազակոպճային ենթահիմքը‚ որին կհետևի հիմքի տեղադրումն ու ասֆալտապատումը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը հավաստիացրեց‚ որ փոշու քանակը վերահսկելու նպատակով կատարում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակն ու ջրցանման հաճախությունը։
Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում ճանապարհի քաղաքային հատվածի արտաքին լուսավորության խնդիրը ներառելու հնարավորության‚ հանրային տրանսպորտի համար կանգառներ տեղակայելու հարցերին։
Լոտ-3-ի՝ Այրումից դեպի Բագրատաշեն հատվածում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։
Փոխնախարարը շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկեց նաև նախագծային փոփոխությունների հետևանքով առաջացող լրացուցիչ օտարումների‚ շինարարության ժամկետների հետ կապված և այլ հարցեր։ Նա նաև առկա թերությունների վերացման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին