Նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

28-09-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ գործակցության ու դրա հնարավոր շարունակականության մասին։
Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։
Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել ծրագրի իրականացման գործընթացում։
Հյուրերը նշեցին, որ ուրախ են դա լսել, որովհետև տարբեր դոնորների հետ ՀՀ կառավարության գործակցություններն այս ծրագրի շուրջ իրար հետ ուղիղ կապի մեջ են և որոշակիորեն նաև ԵԶԲ-ի հետ համագործակցության շարունակականության երաշխիք։
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի շինարարությունն ակտիվ փուլում է
21-03-20258կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության բյուջեն կազմում է 21 մլն դոլար, իսկ 34կմ հատվածի շինարարության բյուջեն՝ 76մլն դոլար։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2025/23Շ ծածկագրով ճանապարհների հիմնանորոգման մրցույթ
21-03-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 28-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վանաձորի Վարդանանց փողոցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
21-03-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 31-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին