ՀԲ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում կապալառու կազմակերպությունների հետ

Սեպտեմբերի 28-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակում Համաշխարհային բանկի տրանսպորտային մասնագետ Ռոբերտ Մությաբան աշխատանքային հանդիպում ունեցավ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում ճանապարհները վերականգնող կապալառու կազմակերպությունների, տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «Տեքնիտալ» ընկերության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Ռոբերտ Մությաբան վերջին 10 օրերի ընթացքում այցելել է վերականգնվող կենսական նշանակության ճանապարհահատվածներ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։
Հանդիպման սկզբում պարոն Մությաբան ներկայացրեց 2009 թվականից մեկնարկած Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, դրա նպատակները։ Ռոբերտ Մությաբան ընդգծեց, որ վերականգնվող ճանապարհները գյուղական համայնքները կապում են հիմնական ենթակառուցվածքների հետ։ Ծրագրի մեկ այլ նպատակն է տեղական շինարարական կազմակերպությունների կարողությունների զարգացումը, այդ իսկ պատճառով բանկը շարունակաբար հետևում է կատարվող աշխատանքների ընթացքին։
ՀԲ մասնագետը կապալառու կազմակերպություններին ներկայացրեց իր այն դիտարկումները, որոնք արձանագրել էր շինհրապարակներ կատարած այցելությունների ընթացքում։ Քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքների որակի, ժամկետների հետ կապված հարցեր։
Կենսական նշանակության ճանապարհների ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը ներկայացրեց շինաշխատանքների կատարողականը՝ նկատելով, որ ճանապարհների վերականգնման աշխատանքները հիմնականում կա՜մ ավարտվել են, կա՜մ իրականացվում են ըստ ժամանակացույցի։ Եվ ընդամենը երկու ճանապարհներում մտավախություն կա, որ կապալառուն գուցե չկարողանա աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում։
Կապալառու ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրին իրենց մտահոգող հարցերը, կողմերի միջև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին