ՏԿԵ նախարարն այցելել է Քաջարան-Ագարակ կառուցվող ճանապարհի շինհրապարակ

28-09-2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհի շինհրապարակ։ 
 
Նախարարին ներկայացվել է, որ ըստ ժամանակացույցի, առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։
 
Ճանապարհի տարբեր հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, և հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը՝ գրեթե կրկնակի ավելացել է շինհրապարակում առկա աշխատող շինտեխնիկայի քանակը՝ նախկին 80-ի փոխարեն դառնալով 150։
 
ՀՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով համագործակցել՝ լուծելու բոլոր խնդիրները, մեծացնելու աշխատանքերի տեմպերը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով կատարված աշխատանքների որակը։
 
Նախարար Սանոսյանը կանգառ է կատարել նաև Մեղրու տրանսպորտային հանգույցում, որն ըստ նախագծի, ունենալու է էստակադաներ։
 
Նյութը՝ ՀՀ ՏԿԵՆ կայքից

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին