Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավում Դդմաշեն բնակավայրի մոտ

28-10-2022
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում, ի թիվս ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների տարբեր վթարավտանգ տեղամասերի, բարելավվում է նաև Սևանի տարածաշրջանի Դդմաշեն բնակավայրի մոտ գտնվող վթարավտանգ կետը։ Մասնավորապես, կատարվել է երթևեկելի մասի վերականգնում, անվտանգության տարրերի (ճանապարհային նշաններ, աղմկող շերտեր, արգելափակոցներ, նշագծում) տեղադրում: Աշխատանքները տարվում են Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի կմ11+000-կմ12+037 հատվածում՝ մոտ 1կմ երկարությամբ տեղամասում։ Ծրագիրը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորում են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին