Ամանորյա հեքիաթ՝ արցախցի երեխաների համար

28-12-2020

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները փոքրիկ ցերեկույթ էին պատրաստել Ծաղկաձորում՝ Կոտայքի թեմի հանգստյան տանը օթևանած արցախցի երեխաների համար։ Վերջիններս Արցախի Հադրութ‚ Ջրական‚ Քաշաթաղ և այլ բնակավայրերից էին‚ որոնք պատերազմական գործողությունների հետևանքով ստիպված էին լքել իրենց տները։

Ձմեռ պապը նվերներ էր պատրաստել երեխաների համար‚ որոնք նամակներ էին հղել Ձմեռ պապին՝ իրենց ամանորյա ցանկություններով։

Երեխաները հյուրերի ու Ձմեռ պապի համար պատրաստել էին ասմունք‚ երգ ու պար և իրենց կատարումներով շնորհակալություն էին հայտնում հյուրերին նվերների համար։

Սյուզաննան Հադրութից 8 տարեկան է‚ Ձմեռ պապին ուղղված իր նամակում գրել էր‚ որ երազում է՝ այլևս պատերազմ չտեսնեն‚ միշտ խաղաղություն լինի։ Փոքրիկ Վալերյան նամակում գրել էր‚ որ իր բոլոր խաղալիքները թողել է Արցախում և Ձմեռ պապիկից խնդրել էր զարդեր ու հեքիաթի գրքեր։  

Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների նախաձեռնությանը միացել էին նաև «Ամրակ» խանութը՝ գրենական պիտույքներ ուղարկելով երեխաներին‚ և անհատներ‚ որոնք տեղեկացել էին ակցիայի մասին‚ ցանկություն էին հայտնել աջակցել և փոքրիկ ուրախություն պարգևել մանուկներին։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին