Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման‚ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում‚ կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսալցման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունը բարելավելու համար։ Մինչև ձմեռային սեզոնի ավարտը կապալառուն ճանապարհահատվածի ինտենսիվ սպասարկում է կատարում՝ ճանապարհը մաքրում է աղբից‚ տեղումների դեպքում իրականացնում է ձնից մաքրման‚ աղով‚ ավազով մշակման աշխատանքներ‚ կատարում փոսալցում։
Տրանշ-3-ում կապալառուն օրերս 18 կետերում տեղադրել է նաև ճանապարհային անհարթությունների մասին զգուշացնող‚ ինչպես նաև՝ 22 հատ հետիոտնային անցման նշաններ։ Նշենք‚ որ այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին