Մ-3 ճանապարհի 11․1-րդ կմ հատվածում գտնվող կամրջի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ

29-03-2022

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 11․1-րդ կմ հատվածում՝ Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ, ինչի պատճառով կամուրջը վտանգավոր է երթևեկության համար։

Տվյալ հատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կամուրջը շրջանցել Ջրառատ-Մեծամոր-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհով։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին