Կայացել է ճանապարհային անվտանգության տարածաշրջանային սեմինար

29-04-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանն ապրիլի 24-25-ը մասնակցել է Նյու Դելիում կայացած ճանապարհային անվտանգության տարածաշրջանային սեմինարին։

Համաժողովին մասնակցում էին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները։ Վերջիններս քննարկել են ճանապարհատրանսպորտային վթարների, մահացության և վնասվածքների հիմնական պատճառների վերացմանն առնչվող հարցեր, տարբեր երկրներում ճանապարհային անվտանգության քաղաքականությունները։

Արթուր Սանոյանը համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային անվտանգության ապահովման միջոցառումները։ Մասնավորապես, խոսվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված միջոցառումների, երթևեկության արագության սահմանափակման տեխնիկական և ինժեներական միջոցների և այլ թեմաների մասին։

Սեմինարը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական կոմիտեի և Տրանսպորտի զարգացման ասիական ինստիտուտի կողմից։ 

Վերջին նորությունները

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12-02-2026

Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։

Կարդալ ավելին