Շիրակի մարզի ազդակիր 21 համայնքների բնակիչներ ծանոթանում են Տրանշ-5-ի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման աշխատանքներին

29-04-2019

Ապրիլի 23-ից մայիսի 8-ը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատու կազմակերպության  մասնագետներն այցելում են Շիրակի մարզի այն համայնքներ, որոնց մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները հատվելու են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5 Գյումրի-Բավրա և Բավրա շրջանցիկ ծրագրի իրականացման շրջանակներում։  

Եվրոպական ներդրումային բանկը Տեխնիկական աջակցության համագործակցության պայմանագրի շրջանակներում Տրանշ 5-ի (ընդհանուր երկարությունը՝ շուրջ 62 կմ) համար վարձել է նախագծման խորհրդատու «Լոթթի Ինջեներիա» ԲԸ, որը նախնական նախագիծ է ներկայացրել: Նախագիծն այժմ հատուկ համալիր փորձաքննության փուլում է։ Ներկայում մեկնարկել է նախագծի ազդեցության գոտում գտնվող հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստական փուլը:

Շիրակի մարզում այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ այցելություններ են կատարվել Բավրա, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մեծ Սեպասար, Զույգաղբյուր, Կարմրավան և Վարդաղբյուր համայնքներ, կայացել են հանրային լսումներ բնակչության հետ, ներկայացվել են բոլոր այն գործընթացները, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։

ՊՈԱԿ-ի և խորհրդատու կազմակերպության մասնագետները պատասխանել են նաև համայնքների բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի արժեքներին, հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին և այլն։

Նշենք, որ ըստ նախնական հաշվարկների՝ Տրանշ-5-ի ճանապարհաշինության ամբողջ հատվածում Շիրակի մարզի 21 համայնքներում ազդեցության են ենթարկվելու 1565 հողեր։

Առաջիկա օրերին հանրային իրազեկման հանդիպումներ են նախատեսված նաև Ցողամարգ, Թորոսգյուղ, Փոքրաշեն, Մայիսյան, Քեթի, Հացիկ, Կամո, Արևիկ, Շիրակ, Ախուրյան, Գյումրի, Ազատան համայնքներում։

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին