Անի համայնքին է հանձնվել մոտ 3 տարի առաջ համայնքի վարչական տարածքում տնկած ավելի քան 960 ծառ ու թուփ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում կապալառու կազմակերպությունը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, Անի համայնքին է հանձնել մոտ 3 տարի առաջ համայնքի վարչական տարածքում՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում, տնկած ավելի քան 960 ծառ ու թուփ։ Նշենք, որ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն տնկել 10-ը։ 2017 թվականին ճանապարհաշինությանը խոչընդոտող 120 ծառերն ու թփերը կտրելուց հետո կապալառուն վերատնկել է 1200 ծառ և թուփ՝ 1:10 հարաբերակցությամբ, ինչի արդյունքում պետք է ապահովվեր նվազագույնը 80% կպչողականություն:
Ծառատունկն իրականացրել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, և նշված հիմնադրամը ծառատունկից հետո 3 տարի շարունակ, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իրականացրել է տնկիների խնամք։
Տրանշ-3-ի շինարարության տեխհսկողությունն իրականացնող «Այ-Ար-Դի Ինջինեիրինգ» ընկերության բնապահպանության և սոցիալական ազդեցության մասնագետ Էդիտա Վարդգեսյանը նշեց, որ տնկվել են հիմնականում թխկի, հացենի, դեկորատիվ այլ ծառատեսակներ։ Տնկիներն ընտրելիս հաշվի են առնվել տարածաշրջանի բնակլիմայական պայմանները։ Համայնքը պարտավորվել է իրականացնել ծառերի հետագա խնամքը և պահպանությունը։
Նշենք, որ ծառատնկման համար նախատեսված տարածքը տրամադրվել էր համայնքի կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին