Հիմնանորոգվում են Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհին գտնվող երկու կամուրջները

29-07-2025
Հիմնանորոգվում է Տ-3-18, Ակնալիճ (Տ-3-6)-Զարթոնք-Արևիկ (Տ-3-50) ճանապարհի ՊԿ30+94-ում (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։ 12 մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ինչպես նշում է կապալառու ընկերության՝ «Պրետոր» ՍՊԸ արհեստական կառուցվածքների ինժեներ Հովհաննես Հայրապետյանը, ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ էլեմենտները։ Տվյալ կամուրջը կոնստրուկտիվ էլեմենտների նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել։ Այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ Համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո որոշվել է ամբողջովին ապամոնտաժել գոյություն ունեցող կամուրջը և դրա փոխարեն կառուցել նոր լուծումներով կամրջային անցում։
 
Նշենք նաև, որ ավարտական փուլում է գտնվում նույն ճանապարհի ՊԿ27+96-ում գտնվող կամրջի հիմնանորոգումը։
 
Երկու տրանսպորտային օբյեկտներն էլ հիմնանորոգվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին