Աշխատանքային այց՝ Տրանշ-2 և Տրանշ-3
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության շրջանակներում Հայաստանում գտնվող ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այսօր այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3։
Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածում վերջիններս անդրադարձել են հողերի օտարմանն առնչվող խնդիրներին։ Դիտարկվել են նաև Տրանշ-2-ի մյուս 34կմ-ում նախկին կապալառուի կողմից կատարված աշխատանքները, քննարկվել են Տրանշ-2-ի տվյալ հատվածի վերանախագծման հետ կապված հարցեր։
Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում հանդիպում է կայացել կապալառու կազմակերպության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին