Հանդիպում «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի ներկայացուցիչների հետ

29-11-2018

Նոյեմբերի 29-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչներ Քրիստինա Ջիանակոպուլուի և Ֆաբիո Բունոմոյի հետ։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի հետ քննարկել են Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված Բենիամին հնագիտական համալիրին հարակից 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր։ Նշենք, որ այդ տարածքում հնագիտական-պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտի բացահայտման հետ կապված՝ պետք է կատարվեն ճանապարհի նախագծային փոփոխություններ։

Անդրադարձ է եղել նաև Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի աշխատանքի բարելավման խնդիրներին։

 

 

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին