Հիմնանորոգվել է Դսեղ տանող կամուրջը

30-01-2025
2024 թվականին հիմնանորոգվել է Մ-6 միջպետական ճանապարհից դեպի Դսեղ տանող Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող կամուրջը։
 
Կամուրջը բաղկացած է 7 թռիչքներից, կամրջի երկարությունը՝ 117մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 6.9 մ, երկու կողմերում առկա են մայթեր՝ յուրաքանչյուրը 0.75մ լայնությամբ։
 
Հիմնանորոգման ծրագրի շրջանակում նորոգվել են հենարաններն ու թռիչքային կառուցվածքները, կամրջի ծածկը՝ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, վերականգնվել են մայթերը, տրանսպորտային օբյեկտը կահավորվել է նաև անվտանգության տարրերով՝ տեղադրվել են բազրիքներ, անվահրիչներ, կատարվել է գծանշում։
 
Նշենք, որ 2024 թվականին իրականացվել է նաև դեպի Դսեղ տանող մոտ 7.5կմ երկարությամբ ճանապարհահատվածի միջին նորոգում։

 

 

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին