Քաջարան-Ագարակում վերսկսվել է մոբիլիզացիան և պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունը

30-03-2024
Եղանակային պայմանների բարելավումից անմիջապես հետո Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման կապալառուն` իրանական «Աբադ Ռահան Փարս Ինտերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սաադ Արիանա» համատեղ կազմակերպությունը‚ ակտիվորեն վերսկսել է մոբիլիզացիան և պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունը:
 
Կատարվող աշխատանքները վերահսկվում են ինչպես տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության, այնպես էլ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին