Կլուծվի Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի՝ սողանքային գոտով անցնող հատվածի անցանելիության ապահովման հարցը
30-04-2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների շահագործման այլ պատասխանատուներ և ինժեներներ այսօր այցելել են Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15.0 - կմ16.8 հատված, որն անցնում է սողանքային գոտով։
Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքների հետ առնչվող հարցեր։
Ճանապարհի սողանքային հատվածների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մայիսի 3-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության երեկ կայացրած որոշմամբ հնարավոր կլինի հրատապ կարգով լուծել ՀՀ ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի՝ Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածի անցանելիության ապահովման հարցը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին