Հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագիրը
30-04-2025
Կառավարության ապրիլի 30-ի նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի վերակառուցմանը։ Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կհամաֆինանսավորի ծրագիրը 236 միլիոն եվրոյի չափով։
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը բաժանվել է երեք ենթահատվածի՝ հյուսիսային, Բարգուշատի թունելի և հարավային հատվածների։ Վարկային համաձայնագիրը վերաբերում է հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 միլիոն եվրո է։ Նախատեսվում է կառուցել 27.1 կմ երկարությամբ ժամանակակից ավտոճանապարհ՝ ներառյալ մի քանի թունելներ և կամուրջներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին