Ճանապարհի վերականգնումը կնպաստի Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր համայնքներում տնտեսական ակտիվությանը

30-06-2021

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում վերականգնվում են Մ-11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները՝ 15.37 կմ ընդհանուր երկարությամբ։

Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածի միջոցով Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր  համայնքները կապվում են միմյանց և միջպետական Մ-11 (Մարտունի–Վարդենիս) ավտոճանապարհի հետ:

Կապալառուն՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, ճանապարհի երկու հատվածներում այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ, ենթահիմքի կառուցում (ավազակոպճային հարթեցնող շերտի տեղադրում), խամքարաբետոնե հենապատերի կառուցում, ոռոգման ջրագծի տեղափոխություն,  երկաթբետոնե վաքերի, մետաղական խողովակների, մայթի բազալտե եզրաքարերի տեղադրում և այլն։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը։

Ճանապարհի վերականգնումը մեծապես կնպաստի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներում տնտեսական ակտիվությանը։ Միաժամանակ այս ուղղությամբ կզարգանա զբոսաշրջությունը։ Ճանապարհին հարակից հատվածներում են գտնվում պատմաճարտարապետական կոթողներից Մաքենիսի վանական համալիրը, Ախպրաձորի քաղաք-հնավայրը, Ծովակի կիկլոպյան բերդ-ամրոցը, Ռուսա Առաջինի թողած ուրարտական արձանագրությունը, պատմության և բնության բազմաթիվ այլ կարևոր հուշարձաններ։

Շինաշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին