Հիմնանորոգվում է Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ ճանապարհի 3.4կմ հատվածը
30-06-2023
Հիմնանորոգվում է Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Գավառ քաղաքով։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգումն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ն։
Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին և այժմ ավարտական փուլում են։ Ինչպես տեղեկացրեց «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ի ինժեներ Բաղդասար Նազեյանը, ծրագրի շրջանակում Գավառում մոտ 3000 գծամետր ջրահեռացման ներքին ցանց են անցկացրել, 130-ից ավելի անձրևընդունիչ հոր և 60 դիտահոր է կառուցվել, տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել են նաև գետնանցում ու կամուրջ։ Առաջիկայում ճանապարհը կգծանշվի։
Նշված ճանապարհի հիմնանորոգման ծրագրում ՀՀ կառավարության որոշմամբ ավելացվել են լրացուցիչ ծավալներ. հիմնանորոգվում են նաև Գավառի հիվանդանոցից, 5-րդ դպրոցից, բազմաբնակարաններից դեպի հիմնական ճանապարհ տանող հատվածները, որտեղ այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին