Նախարարն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատվածներ
Մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է նաև Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, որը հիմնանորոգվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։ Նախարարը եղել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածում (51.7 կմ): Ներկայում այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:
Սուրեն Պապիկյանը հիմնանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, կավարտվեն նախատեսված ժամկետում՝ մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:
Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը ոչ պակաս կարևոր է համարել զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ ունենալու հանգամանքը:
Նյութը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքից
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին