Տրանշ-2-ի 34կմ հատվածում ակտիվ շինաշխատանքներ են

30-07-2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է։
 
Իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 50%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ են տարբեր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 10կմ (որից մոտ 6կմ աջակողմյան և մոտ 4կմ ձախակողմյան հատվածներում) ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, ևս 3կմ հատվածի երկշերտ ասֆալտապատումն ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև ս․թ․ հոկտեմբերի սկիզբ։ Օգոստոսից նախատեսվում է սկսել նշված հատվածների վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Միաժամանակ կատարվում են Տ-աձև խաչմերուկների և տրանսպորտային հանգույցների ծածկի կառուցման, բաժանարար գոտու և կողնակների‚ ջրահեռացման վաքերի աշխատանքները։ Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ են 3 ուղեանցների կառուցման աշխատանքները։
 
Ճանապարհի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին