Հետևել են Մ-2 ճանապարհի կմ336+550-կմ338+350 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

30-07-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը, տնօրենի խորհրդական Մհեր Շամիլյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում հետևել են Մ-2 միջպետական ճանապարհի կմ336+550-կմ338+350 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
 
Մոտ 2կմ հիմնանորոգվող ճանապարհահատվածը տանում է դեպի Մեղրու լեռնանցք։ Այս պահին ընթանում են ճանապարհային պաստառի քանդման և հագուստի կառուցման աշխատանքներ։ Առանձին հատվածներում իրականացվում է ճանապարհի լայնացում։ Կառուցվում են բետոնե հենապատեր, ջրահեռացման համակարգեր։ Որոշ տեղամասերում արդեն տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Նախագծով նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունն ընթանում է ինտեսնսիվ երթևեկության պայմաններում, այդուհանդերձ, կապալառու կազմակերպությունը անում է ամեն ինչ՝ հնարավորինս արագ իրականացնելու շինաշխատանքները։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին