Հանրային խորհրդատվություններ՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ծրագրի շրջանակում

30-10-2023
Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ից 27-ն իրականացվել են հանրային խորհրդատվություններ։ Հիշեցնենք‚ որ հրապարակվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվությունը և հարակից փաստաթղթերը‚ և այս ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 1-ը‚ շահագրգիռ կողմերի հետ կատարվում են խորհրդակցություններ։ Մասնագետները‚ հասարակական կազմակերպությունների‚ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների և խորհրդատուների հետ մանրամասն քննարկում են ծրագրի ազդեդությունները տարածաշրջանի կենսաբազմազանության‚ պատմամշակութային ժառանգության վրա։
 
Մասնավորապես‚ հոկտեմբերի 25-ին կայացել է ՇՄՍԱԳ հիմնական արդյունքներին, ազդեցություններին և առաջարկվող մեղմացումներին առնչվող քննարկում‚ հոկտեմբերի 26-ին՝ ծրագրի ազդեցությունը տարածաշրջանի կենսաբազմազանության վրա‚ իսկ հոկտեմբերի 27-ին՝ ծրագրի ազդեցությունը պատմամշակութային ժառանգության վրա։ Հոկտեմբերի 27-ին ծրագրի քննարկումներին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության‚ Ասիական զարգացման բանկի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ‚ ճարտարապետներ‚ քաղաքաշինարարներ‚ հնագետներ։ Մանրամասն քննարկվել է Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի նախագիծը։ Նշվել է‚ որ ճանապարհի երկարությունը կազմելու է 65կմ‚ որը կրկնակի կկրճատի Սիսիանից Քաջարան այս պահին առկա ճանապարհի երկարությունը‚ համապատասխանաբար կկրճատվի նաև երթևեկության տևողությունը։ Ճանապարհի վրա կառուցվելու է 27 կամուրջ‚ 3 խաչմերուկ‚ 9 թունել և այլն։ Տեղեկացվեց‚ որ ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատումն իրականացվել է երկու փոլով. առաջին փուլը՝ 2016-2018թթ.‚ երկրորդ փուլը՝ 2021-2023թթ.։
 
Պատմամշակութային ժառանգության վրա հնարավոր ազդեցությունները պարզելու նպատակով մասնագետների կողմից ուսումնասիրվել են կառուցվելիք ճանապարհի ծրագծից 500մ աջ ու ձախ կողմերում գտնվող հուշարձանները։ Գույքագրվել են հնավայրերը‚ բնական և պատմամշակութային հուշարձանները‚ պատրաստվել է միջոցառումների փաթեթ‚ որը պետք է քննարկվի համապատասխան նախարարությունների‚ գիտամեթոդական խորհուրդների շրջանակներում։ Ընդգծվեց‚ որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի կարևոր բաղադրիչներից է շինարարության ընթացքում հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանումը, և մինչ ծրագրի մեկնարկը պետք է հաշվարկվեն հնարավոր ռիսկերը, ազդեցությունները՝ ձեռնարկելով բոլոր քայլերը դրանք նվազագույնի հասցնելու համար։
 
Ուսումնասիրվել է նաև ծրագրի իրականացման արդյունքում ոչ նյութական ժառանգության վրա հնարավոր ազդեցությունը‚ և մասնագետները շեշտում են‚ որ ճանապարհի շինարարությունը կնպաստի ոչ նյութական ժառանգության զարգացմանը‚ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
 
Ծրագրի պատասխանատուները պատասխանել են նաև քննարկումների մասնակիցների հարցերին։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին