Հիմնանորոգվել են Հրազդանի մի քանի փողոցներ
30-11-2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցներ։ Մասնավորապես, շինաշխատանքներ են կատարվել Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 290 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3384 գծամետր ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1069 գծամետր։
Շինաշխատանքները կատարել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ այցելել են Հրազդան և ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Հրազդանի բնակիչ Սասուն Մկրտչյանը նշում է, որ շինաշխատանքներից գոհ են։ Հրազդանի շատ փողոցներ, որ խիստ անբարեկարգ վիճակում էին, վերջապես ասֆալտապատվել են, իրենք էլ ազատվել են ցեխուջրից։ Խորհրդային տարիներից այդտեղ ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել։ Կատարված աշխատանքների համար շնորհակալ են թե՜ շինարարից, թե՜ կառավարությունից։
Հրազդանցիները նկատում են, որ հիմնանորոգված փողոցները սոցիալական և տնտեսական դրական ազդեցություն են թողնում, բացի այդ, քաղաքին գեղեցիկ ու ժամանակակից տեսք են հաղորդում։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին