Հանրային իրազեկման հանդիպումներ Արագածոտնի մարզում

30-11-2022

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում նախատեսվում է դեպի վերակառուցվող Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ 37+545-կմ 71+435 (34 կմ) հատվածի երկայնքով գտնվող հողամասերի մոտեցումներ ապահովել, ինչպես նաև վերակառուցվող ճանապարհի կմ 41+300 հատվածում դեպի Նոր Եդեսիա  համայնք մուտք ապահովելու նպատակով փախհատում կառուցել, որին պետք է նախորդի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետև՝ ՀՕՏԾ) լրացման պատրաստման գործընթացը:

Վերոնշյալ ՀՕՏԾ լրացման պատրաստման ընթացքում իրականացվելու է ազդակիր սեփականությունների մանրամասն չափագրման ուսումնասիրություն (ասյուհետև՝ ՄՉՀ) և գնահատում: Ծրագրի նախագծի ներքո նշված ազդեցություններն ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվելու է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու ՀՀ Արագածոտնի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև՝ բողոքների լուծման մեխանիզմի մասին:

Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

Հանրային լսումների ժամանակացույց

N

Համայնք

Ամսաթիվ

Ժամ

Վայր

1

Ուջան

05.12.2022

10.30

Համայնքապետարանի դահլիճ

2

Կոշ

05.12.2022

12.30

Համայնքապետարանի դահլիճ

3

Շամիրամ

05.12.2022

14.00

Համայնքապետարանի դահլիճ

4

Արուճ

05.12.2022

16.00

Համայնքապետարանի դահլիճ

5

Կաքավաձոր

06.12.2022

10.30

Կաքավաձորի միջնակարգ դպրոց

6

Ներքին Բազմաբերդ

06.12.2022

12.30

Համայնքապետարանի դահլիճ

7

Ներքին Սասնաշեն

06.12.2022

14.00

Համայնքապետարանի դահլիճ

8

Վերին Սասնաշեն

06.12.2022

16.00

Համայնքապետարանի դահլիճ

9

Դավթաշեն

07.12.2022

10.30

Համայնքապետարանի դահլիճ

10

Կաթնաղբյուր

07.12.2022

12.30

Մշակույթի տուն

11

Եղնիկ

07.12.2022

14.00

Համայնքապետարանի դահլիճ

12

Թալին

07.12.2022

16.00

Համայնքապետարանի դահլիճ

 

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.՝ +374 (10) 511-391

info@armroad.am

http://www.armroad.am

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին