Սյունիքում ավարտվել են մի շարք ճանապարհների կառուցման աշխատանքները
ՀՀ Սյունիքի մարզում 2022 թվականի ընթացքում իրականացվել են մեծ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ՝ ճանապարհների հիմնանորոգում, միջին նորոգում, վերակառուցում, կառուցում, վթարավտանգ հատվածների բարելավում։
Սյունիքում 2022-ին ավարտվել են մի շարք նոր ճանապարհների կառուցման աշխատանքները։ Մասնավորրապես, 2022 թվականի ընթացքում ավարտին է հասցվել Տանձավեր-Շուռնուխ 12.9կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցումը։ Ավարտվել է նաև Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան 8.7կմ ավտոճանապարհի, ինչպես նաև Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի (7.48կմ) կառուցումը։ Տարվա ընթացքում տրվել է նաև Մ-2, (Սյունիք) /Մ-2/-Աղվանի-Տաթև-/Մ-2/ ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի (11կմ) կառուցման մեկնարկը։ Այստեղ աշխատանքները կատարվում են երկու փուլով։ Ընթացիկ տարում մեկնարկել է նաև Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման 11.8կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը։
Նշված բոլոր ճանապարհների կառուցման ֆինանսական միջոցները հատկացվել են ՀՀ պետական բյուջեից։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին