Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ-ի կառուցման ֆիզիկական առաջընթացը 90 տոկոս է
30-12-2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Իրականացված հանույթի ծավալը շուրջ 1,275,468 մ3 է (100%), լիցքի ծավալը` 895, 594 մ3 (100%): Բոլոր 31 արհեստական կառուցվածքները ամբողջությամբ կառուցված են։
Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում կառուցվել է փոխհատման կամուրջը, երթևեկությունը տեղափոխվել է հանգույցի կամրջի վրա։
2-րդ շերտով ասֆալտապատված է շուրջ 7,2 կմ ճանապարհահատված։ Տեղադրվում են արգելափակոցները, մաքրվում են շեպերը, ավարտական փուլում է միջին հատվածի և կողային հատվածների ջրահեռացման համակարգերի տեղադրումը։
Ծրագրի ֆիզիկական առաջընթացը շուրջ 90 տոկոս է։
Վերջին նորությունները
Տեղի կունենան հանրային լսումներ
09-11-2026Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։
Կարդալ ավելինՄասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին
09-11-2026Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։
Կարդալ ավելինՏեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը
08-11-2026Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։
Կարդալ ավելին