Պատվիրատու-կապալառու-տեխհսկող ձևաչափով հանդիպմանը քննարկվեց Մ6 ճանապարհի վերականգնման ընթացքը
Հունվարի 31-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի երկրորդ փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ պարբերաբար կազմակերպվող քննարկումների նպատակը ծագած հարցերն արձանագրելն ու համատեղ ջանքերի ներդրմամբ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու առաջացած խնդիրների առավել արագ լուծմանը նպաստելն է։
Կապալառուների կողմից հնչեցվեցին որոշակի հարցեր՝ ջրագծերի, կոյուղագծերի, նախագծի, դրա ճշգրտումների հետ կապված։ Կապալառուները նշեցին, որ որոշակի պրոբլեմներ են ծագում ճանապարհի շինաշխատանքների ընթացքում առաջացող ավելցուկային հողագրունտը տեղավորելու առնչությամբ։ Մասնավորապես, ավելցուկային հողագրունտի ժամանակավոր ամբարման համար 8 կմ շառավղով հեռավորության վրա շատ դժվար է գտնել համապատասխան տարածք։ Խնդրի կապակցությամբ որոշակի առաջարկներ արվեցին։ Շեշտվեց, որ հարցը պետք է լուծում ստանա՝ բնապահպանական բոլոր նորմերը խստիվ պահպանելով։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսվում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցաբար կապալառուների համար կազմակերպել շինաշխատանքների ընթացքում բնապահպանական խնդիրներին առնչվող սեմինար-պարապմունք։
Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին և այնտեղ առաջացած խնդիրներին։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև հողերի օտարմանը և տարաբնակեցմանը վերաբերող թեմաներ։
Պատվիրատու-կապալառու-տեխհսկող ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 10 օրից, որի շրջանակներում կքննարկվի այս ընթացքում աշխատանքների առաջընթացը։
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին